Մեկնարկել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլը
https://parstoday.ir/hy/news/iran-i139214-Մեկնարկել_է_Քովո_Իրան_Բարաքաթ_իրանական_պատվաստանյութի_կլինիկական_փորձարկման_երրորդ_փուլը
Մեկնարկել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլը: Պատվաստանյութը ներարկվել է վարակիչ հիվանդությունների մասնագետ և այս նախագծի դիտորդ, դկտ. Մինու Մոհրեզին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 25, 2021 07:36 Asia/Tehran

Մեկնարկել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլը: Պատվաստանյութը ներարկվել է վարակիչ հիվանդությունների մասնագետ և այս նախագծի դիտորդ, դկտ. Մինու Մոհրեզին:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս փորձարկման ավարտին, Իրանում  հնարավոր կլինի իրականացնել համընդհանուր պատվաստում:

«Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլում պատվաստանյութը փորձարկվելու է 20 հազար կամավորների վրա:

Հաղորդման համաձայն, ավելի քան 32 հազար հոգի որպես կամավորներ գրանցվել են «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլին մասնակցելու համար:

«Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երկրորդ և երրորդ փուլերում կամավորների 91 տոկոսի մոտ արդյունավետ է եղել: