Իրանը ստեղծել է կորոնավիրուսի լավագույն և ամենաարդյունավետ պատվաստանյութերից մեկը
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հայտարարել է. «Այսօր Պաստորի ինստիտուտի մասնագետներին հաջողվել է ստեղծել աշխարհում լավագույն, ամենաարդյունավետ և ամենադինամիկ կորոնավիրուսի պատվաստանյութերից մեկը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ն Սպահանի բժշկական գիտությունների համալսարանում կայացած արարողության ժամանակ Սաիդ Նամաքի հայտարարել է. «Եթե մի երկիր պատվաստանյութ արտադրող դառնա, կունենա շատ նոր տեխնոլոգիաներ: Մենք այս ոլորտում ամենահպարտ երկրներից մեկն ենք»:
Նա ընդգծել է. «Այսօր պատվաստանյութերի արտադրության ոլորտի մասնագետներն արեցին իրենց գործը: Այդ ժանապարհին որևէ խոչընդոտ չկա և Իրանը տարածաշրջանում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ոլորտում ամենահաջողակ երկիրն է»:
Նամաքին հավելել է. «Չնայած բոլոր ճնշումներին և պատժամիջոցներին, մենք փակ ձեռքերով և բաց աչքերով կարողացանք կառավարել կորոնավիրուսը՝ առավել նուրբ և գիտական մեթոդներով»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio