Զարիֆ. Հուսով ենք, որ ԱՄՆ-ը խելամիտ քաղաքականությամբ կվերադառնա ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/iran-i139314-Զարիֆ._Հուսով_ենք_որ_ԱՄՆ_ը_խելամիտ_քաղաքականությամբ_կվերադառնա_ՀԳՀԾ
Իրաքցի իր գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Եթե ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾ, Թեհրանը համապատասխան ստուգումներցի հետո, կձեռնարկի փոխադարձ միջոցներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2021 12:11 Asia/Tehran

Իրաքցի իր գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Եթե ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾ, Թեհրանը համապատասխան ստուգումներցի հետո, կձեռնարկի փոխադարձ միջոցներ»:

Իրանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Իբն ալ-Խաթիբ հիվանդանոցում բռնկված հրդեհի  կապակցությամբ և հավելել. «Մենք բոլորս միասին կլինենք այս տարածաշրջանում: Մյուսները կհեռանան, բայց մենք մնալու ենք այս տարածաշրջանում:Եվ մենք պետք է հարաբերություններ կառուցենք՝ հիմնված բարիդրացիության և միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու, բարեկամության ու եղբայրության վրա, և սա Իսլամական Հանրապետության քաղաքականությունն է տարածաշրջանում:

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆաուդ Հուսեյնն ընդգծելով իր երկրի դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում ասել է, որ Բաղդադը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:

Բաղդադում Իրանի արտգործնախարարն այցելել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար,   նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության վայրը: