Իրանն ԱԹՍ-ների ոլորտում մեծ թռիչք է գրանցել
https://parstoday.ir/hy/news/iran-i139384-Իրանն_ԱԹՍ_ների_ոլորտում_մեծ_թռիչք_է_գրանցել
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերը ներկայացրել են ներքին արտադրության նոր մահապարտ ԱԹՍ-ները, մեծ թռիչք գրանցելով այս ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ: Այս ԱԹՍ-ներն Իրանի բանակի ցամաքուժին հնարավորություն կտան մեծ առաջընթաց գրանցել հարձակողական մարտավարության ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2021 12:57 Asia/Tehran

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերը ներկայացրել են ներքին արտադրության նոր մահապարտ ԱԹՍ-ները, մեծ թռիչք գրանցելով այս ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ: Այս ԱԹՍ-ներն Իրանի բանակի ցամաքուժին հնարավորություն կտան մեծ առաջընթաց գրանցել հարձակողական մարտավարության ոլորտում:

Ինչպես երևում է տեսանյութում, արհեստական ​​ինտելեկտով աշխատող  փոքր անօդաչու սարքերը կարող են լավագույնս իրականացնել իրենց առաքելությունը: Այդ ԱԹՍ-երն այնքան խելացի են, որ վերջին պահին հրաժարվում են ոչնչացնել թիրախը, եթե տեսնում են, որ դա սխալ թիրախ է, կամ տարածքում կան քաղաքացիական անձինք: 

Այս մահապարտ ԱԹՍ-ների գործողություններից ավելի բարձրորակ տեսանյութերի հրապարակմամբ, հնարավոր կլինի ավելի հստակ կարծիք կազմել դրանք նախագծող  երիտասարդ մասնագետների ստեղծագործական մտքի վերաբերյալ: