Ռոհանին հայտարարել է, որ կառավարությունը մեծ ուշադրություրն է դարձնում կրթությանը
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ կրթության նկատմամբ ուշադրությունը եղել է երկրի գործող կառավարության հիմնական գերակայություններից մեկը:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մայիսի 2-ին նշվող Ուսուցչի օրվա կապակցությամբ ուսուցիչների և մանկավարժների հետ հանդիպման ժամանակ, դրական գնահատելով նահատակ Մոթահարիի մեծ անհատականությունը, հավելել է.«Նահատակ Մոթահարին մեր հասարակության ամենաարժեքավոր անդամներից էր, ով մեծ հարգանք ուներ իրանական հասարակության մշակույթի և կրոնի նկատմամբ»:
Իրանի նախագահը կարևորել է կրթության մեթոդների բարեփոխումն ու խթանումը և հավելել. «Ապագայի աշխարհը արհեստական բանականության, ռոբոտների և կիբերտարածության աշխարհն է, և մենք պետք է ուսանողներին պատրաստենք վաղվա աշխարհի համար»:
Նշելով, որ պարսից լեզուն իրանական բոլոր էթնիկ խմբերի սիներգիայի արդյունքն է և, անդրադառնալով լեզվի կարևորությանն ազգային մշակույթի ձևավորման գործում, ընդգծել է, որ ուսուցիչները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն երկրի պաշտոնական լեզվին: