Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունը
Մայիս 05, 2021 03:56 Asia/Tehran
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, մայիսի 2-ին քննարկել են երկու երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում:
Իրանում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ-իրանական սահմանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ Իրանի վճռական գործողությունները :
Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
Պիտակ