Զարիֆը կարևորել է Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացման օրինականությունը
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Սիրիայի նախագահական ընտրությունների կայացման օրինականությունը և Սահմանադրությունը հարգելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հեռախուսազրույցում բանակցել է երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Հեռախոսազրույցում, Զարիֆն Իրանի հովանավորությունն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և ընդգծել է այս երկրի նախագահական ընտրությունների կայացման օրինականությունը և Սահմանադրությունը հարգելու անհրաժեշտությունը:
Սիրիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականի մայիսի 26-ին, իսկ արտերկրում բնակվող սիրիացների համար ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի մայիսի 21-ին: