Ղադրի խորախորհուրդ գիշերներից երրորդի ընթացքում, Իրանում անցկացվեց «Էհիայի» ծեսը
Ղադրի խորախորհուրդ գիշերներից երրորդի ընթացքում, Իրանում անցկացվեց «Էհիայի» ծեսը , առողջապահական ցուցումների համապատասխան:
Իմամության ու վիլայաթի հետևորդները, չորեքշաբթի երեկոյան, ռամադան ծոմապահության ամսի 23-օրդ օրը, մզկիթներում, հոսեյնիեներում և այլ կրոնական վայրերում հավաքվելով և Ղուրան ընթերցելով, մինչև լուսաբաց տարբեր աղոթքներ են կարդացել:
Արարողությունների ըթնացքում, գովերգուները գովերգել են իմամ Ալիին:
Հարկ է նշել, որ ռամադան ամսվա 19-րդ, 21-րդ և 23-րդ գիշերները կոչվում են Ղադրի գիշ՛երներ և մուսուլմաններն այդ օրերին մինչև լուսաբաց արթուն են մնում և Ղուրանն իրենց գլխներին պահած, հատուկ աղոթք են կարդում, որը կոչվում է մեծ Ջոշան և հաղորդակցվում են Աստծու հետ:
Ղադրի գիշերը շատ կարևոր է մուսուլմանների համար: Ասում են, որ դրանից ավելի խորախորհուրդ գիշեր չկա: Ասում են նույնիսկ, որ այդ գիշերվա բարի գործը հավասար է հազար ամսվա բարի գործ անելուն:
Մուսուլմանները հավատացսած են, որ այդ գիշեր վճռվում է մարդու ամբողջ տարվա ճակատագիրը: