ԻՀՊԿ. Պաղեստինի Դիմադրության և Ինթիֆադայի բոցը չի մարելու
https://parstoday.ir/hy/news/iran-i140174-ԻՀՊԿ._Պաղեստինի_Դիմադրության_և_Ինթիֆադայի_բոցը_չի_մարելու
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Պաղեստինի Դիմադրության և Ինթիֆադայի բոցը չի մարելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2021 07:36 Asia/Tehran

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Պաղեստինի Դիմադրության և Ինթիֆադայի բոցը չի մարելու:

«Ղոդսի համաշխարհային օրվա» առիթով տարածված ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ ասված է.«Պաղեստինի ժողովուրդը և Ղոդսի ինթիֆադան, հաղթահարելով ապստամբությունների և հաշտության թեմայով դավադրությունների շղթան, ավելի հզոր, քան ցանկացած պատմական ժամանակաշրջան և ապավինելով իրենց զարմանալի դիմադրությանն ու տոկունությանը, դաժան և ոճրագործ Սիոնիստական ​​ռեժիմին կանգնեցրել են փլուզման եզրին»:

Անդրադառնալով մուսուլմանների միջև պառակտում սերմանելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի սատանայական ջանքերին, հաղորդագրության մեջ նշված է, որ հաշտության մասին բոլոր չարաբաստիկ նախագծերը, այդ թվում Դարի գործարք նախագիծը, դատապարված են ձախողման: