«Շիրազի գարունը». Իրանը՝ նարնջի ծառերի գարնանային գեղեցկությամբ ու բույրով ողողված
https://parstoday.ir/hy/news/iran-i140230-Շիրազի_գարունը_._Իրանը_նարնջի_ծառերի_գարնանային_գեղեցկությամբ_ու_բույրով_ողողված
Իրանի Շիրազ քաղաքը, որն անվանում են պոեզիայի և գրականության քաղաք, բոլոր իրանցիների մոտ ասոցացվում է նարնջի ծառերի գեղեցկության, բույրի ու պոեզիայի հետ, հատկապես՝ գարնան կեսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2021 06:38 Asia/Tehran

Իրանի Շիրազ քաղաքը, որն անվանում են պոեզիայի և գրականության քաղաք, բոլոր իրանցիների մոտ ասոցացվում է նարնջի ծառերի գեղեցկության, բույրի ու պոեզիայի հետ, հատկապես՝ գարնան կեսին:

Շիրազում  ծաղկման գագաթնակետը գրանցվում է ապրիլ և մայիս ամիսներին: Այս ամիսներին,  քաղաքը կանաչ է և շատ տպավորիչ:

Գարնան կեսին Շիրազի պարտեզներում և փողոցներում տարածվող նարնջի ծառերի բույրը գրավում է բոլորին: