Ամիր Աբդուլլահյանը դատապարտել է Ղոդսի համաշխարհային օրը սիոնիստների կողմից իրականացված հանցագործությունները
Պաղեստինի ինթիֆադայի աջակցության միջազգային կոնֆերանսի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը դատապարտել է Ղոդսի համաշխարհային արյունալի օրն Ալ-Աղսա մզկիթում սիոնիստների կողմից Պաղեստինի ծոմապահ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունները: Նա հանդես է եկել Իսրայելի կեղծ ու ահաբեկչական ռեժիմի հանցագործություններն անհապաղ դադարեցնելու, սիոնիստական հարձակումները դատապարտելու և մարդու իրավունքների համակարգված խախտումները դադարեցնելու կոչով:
Անդրադառնալով միջազգային կառույցների, միջազգային խորհրդարանական շրջանակների և ՄԱԿ-ի մարդկային և իրավական պատասխանատվությանը, Ամիր Աբդոլլահյանը հանդես է եկել Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն անհապաղ դադարեցնելու կոչով:
Ուրբաթ երեկոյան լրատվական աղբյուրները հաղորդել են, որ սիոնիստ զինյալները Ալ-Աղսա մզկիթում հարձակվել են պաղեստինցի աղոթարարների վրա,որի հետևանքով վիրավորել է առնվազն 205 պաղեստինցի: