Զարիֆի հայտարարությունը՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու երեք տարվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i140296-Զարիֆի_հայտարարությունը_ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալու_երեք_տարվա_կապակցությամբ
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու երրորդ տարվան, Իրանի արտգործնախարարը Թվիթերում գրել է, որ վերջին երեք տարում մի «սևերես ծաղրածու» խախտել է ՀԳՀԾ նկատմամբ ԱՄՆ պարտավորությունները և 2231 բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2021 04:49 Asia/Tehran
  • Զարիֆի հայտարարությունը՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու երեք տարվա կապակցությամբ

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու երրորդ տարվան, Իրանի արտգործնախարարը Թվիթերում գրել է, որ վերջին երեք տարում մի «սևերես ծաղրածու» խախտել է ՀԳՀԾ նկատմամբ ԱՄՆ պարտավորությունները և 2231 բանաձևը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շաբաթ օրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Քանի որ մենք փորձում ենք Վիեննայում վերակենդանացնել ՀԳՀԾ-ն,  պետք է հիշենք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց»:

Անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից 2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուն՝ Զարիֆը գրել է, որ երեք տարի առաջ մի «սևերես  ծաղրածու» խախտեց ՀԳՀԾ-ով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով ստանձնած ԱՄՆ-ի պարտավորությունները:

Իրանի արտգործնախարարը հավելել է. «Այժմ հանձնառությունն ԱՄՆ-ինն է»:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է որոշում կայացնի դադարեցնել այդ երկրում տիրող անօրինականությունը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու  և իր պարտավորությունների խախտման արդյունքում,  Իրանի Իսլամական Հանրապետությունը կասեցրեց համաձայնագրով ստանձնած իր  պարտավորությունների մի մասը: