ԻԻՀ նախագահն իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է Ֆեթրի տոնի կապակցությամբ
Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է.«Վստահ եմ, որ իսլամական երկրների ղեկավարների ընդհանուր կամքի և ջանքերի շնորհիվ, աշխարհի մուսուլմանների միջև բարեկամության կապերն առավել քան երբևէ կամրապնդվեն»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուղերձում Հասան Ռոհանին ասել է.«Ֆեթրը բուն էության վերադառնալու տոն է և ուրախության սեզոն ծոմ պահող մարդկանց ու բարեպաշտների համար, ովքեր Ռամազան ամսում մաքրել են իրենց հոգիները և հպարտ են հոգու մշակման ու մաքրման միջոցով Բարձրյալին ծառայելու համար»:
Իսլամական երկրների ղեկավարներին հղած ուղերձում, Ռոհանին հույս է հայտնել, որ այս բարեբաստիկ տոնի օրհնության շնորհիվ, աշխարհում հնարավոր կլինի սանձել ու վերացնել կորոնավիրուսի պանդեմիան: