Զարիֆ.«Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնությունը սուտ է»
Դամասկոսում պաղեստինյան խմբավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարն Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնությունը սուտ է համարել:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Դամասկոսում, պաղեստինյան խմբավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Սիոնիստական ռեժիմի դեմ Դիմադրության խմբավորումների հերոսական պատասխանն ի ցույց դրեց Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնության սուտ լինելը»:
«Հատկապես Ալ-Աղսա մզկիթում չնայած Սիոնիստական ռեժիմի վայրագություններին, իրենց անձնական տարածքը պաշտպանելու հարցում պաղեստինցի կանանց ու տղամարդկանց խիզախության ականատես ենք եղել և իսլամ աշխարհը հպարտանում է այդ խիզախությամբ»,-ասել է ԻԻՀ արտգործնախարարը:
Զարիֆը նշել է, որ այս զարգացումներն ապացուցեցին, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը Պաղեստինի և իսլամական աշխարհի ժողովուրդների դեմ ձևավորված շարժում է: