ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/iran-i140740-ՀՀ_դեսպանը_Իրանի_ԱԳ_նախարարի_տեղակալին_ներկայացրել_է_Սյունիքի_շուրջ_ստեղծված_իրավիճակը
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մայիսի 13-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2021 04:45 Asia/Tehran
  • ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մայիսի 13-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից, ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio