Ռոհանի. Աշխարհի հայացքն ուղղված է Իրանի ընտրություններին
(last modified Wed, 19 May 2021 08:52:45 GMT )
Մայիս 19, 2021 13:22 Asia/Tehran
  • Ռոհանի. Աշխարհի հայացքն ուղղված է Իրանի ընտրություններին

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Աշխարհի հայացքն ուղղված է Իրանի ընտրություններին»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, հայտարարելով, որ Իրանի նախագահական ընտրությունները միջազգային և համաշխարհային մասշտաբով հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն է, Հասան Ռոհանին հավելել է . «Քվեատուփի առկայությունն Իրանի իսլամական Հանրապետության  և հանրապետականության հպարտություններից է,  որն իրականացվում է ընտրություններին մասնակցելով»:

ԻԻՀ  նախագահը դատապարտել է Պաղեստինի անմեղ ժողովրդի դեմ  Սիոնիստական ​​ռեժիմի դաժան գործողությունները և իսլամական երկրներին կոչ արել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ պաղեստինցիներին սիոնիստների ագրեսիայից փրկելու ուղղությամբ: 

Նշելով, որ Իրանի ոչ նավթային արտահանումների ծավալը կազմել է 40 միլիարդ դոլարի, իսկ ներմուծումը՝ 42 միլիարդ դոլարի, Ռոհանին հավելել է. «ԱՄՆ-ի պարտության պատճառ դարձավ այն հանգամանքը, որ պատռժամիջոցների պայմաններում երկրում արտադրության գործընթացը շարունակվեց, իսկ 2020թ Իրանում գրանցվեց արտադրական թռիչք»: