Իրանական մետաղագործության ու խեցեգործության աշխատանքները՝ Երևանի թանգարանում
Երևանի էրեբունի թանգարանում ցուցադրվել են Իրանի և Հայաստանի ժողովուրդների մշակութային համատեղ աշխատանքների մի մասը: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Կենդանակերպ ռիթոնները կամ եղջերագավաթներն իրանական արվեստի գործերի մի մասն են, որոնք ցուցադրված են Հայաստանի Էրեբունի թանգարանում:
Մոտավորապես 6000 տարվա պատմություն ունեցող եղջերագավաթներ (ռիթոններ) պատրաստելու արվեստը ցույց է տալիս իրանցի արհեստավորների հմտությունը մարերի իշխանության օրոք, և դրա զարգացումը:
Այս արվեստը սկիզբ է առել Աքեմենյան ժամանակաշրջանից: Իրանական սարահարթը կարևոր դեր է ունեցել խեցեգործության արդյունաբերության առաջացման և ընդլայնման գործում:
Իրանցիների և հայաստանցիների մեկ այլ համատեղ աշխատանքներից է սեպագրությունը, որի նմուշները պահվում են Էրեբունի թանգարանում: Իրանի և Հայաստանի ընդհանուր պատմության հետ կապված հնությունները, ներառյալ ճարտարապետությունը և մետաղե ու խեցե իրերը ցույց են տալիս ժամանակի ընթացքում երկու ժողովուրդների անքակտելի կապը: