Իրանն ու Հայաստանն ընդլայնում են մաքսային համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i141572-Իրանն_ու_Հայաստանն_ընդլայնում_են_մաքսային_համագործակցությունը
Իրանի մաքսային ծառայության պետը և ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը քննարկել են երկու երկրների միջև մաքսային համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2021 04:05 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանն ընդլայնում են մաքսային համագործակցությունը

Իրանի մաքսային ծառայության պետը և ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը քննարկել են երկու երկրների միջև մաքսային համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:

Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Մեհդի Միրաշրաֆին նշել է, որ ՀՀ ՊԵԿ նախագահ  Էդուարդ Հովհաննիսյանի Իրան կատարած այցի նպատակը  երկու երկրների միջև նախկինում ստորագրված  համաձայնագրերի և հուշագրերի իրականացումն է: Նա հավելել է. «Իրան-Հայաստան համաձայնագրերի իրականացումը կարող է արդյունավետ դեր ունենալ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և տարանցման ծավալների ավելացման,   ինչպես նաև մաքսանենգության դեմ պայքարի և կանխարգելման հարցում»:

Միր Աշրաֆին հավելել է. «Եթե ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը հաստատվի,.    Հայաստանը, որպես Իրանի դարպաս դեպի ԵԱՏՄ շուկա, կարող է նպաստել Իրան-ԵԱՏՄ առևտրային փոխանակումների աճին և նվազեցնել մաքսազերծման համար ծախվող ժամանակն ու ծախսերը»:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հոհանիսյանը, նշելով, որ երկու երկրների միջև առևտրափոխանակման ծավալն աճել է, հավելել է. «Երկու երկրների միջև վերջին տարիների ընթացքում ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր և համագործակցության փաստաթղթեր՝ նպատակ ունենալով զարգացնել երկկողմ համագործակցությունը: Այդ համաձայնագրերի գործադրումը կարող է մեծացնել Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը»: