Արաղչի. Եթե բոլոր պատժամիջոցները չեղարկվեն, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները չեղարկվեն և դա հաստատվի Թեհրանի կողմից, Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր միջուկային պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:
Երկուշաբթի օրը, ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ փոխարտգործնախարար և Վիեննայում ընթացող բանակցություննրում իրանական պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր միջուկային պարտավորությունների կատարմանը, եթե ԱՄՆ-ն չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները.
Նա հավելել է. «Կան նշաններ, որ Միացյալ Նահանգները վերադառնում է ՀԳՀԾ, սակայն բանակցությունները շարունակվում են»:
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ, Արաղչին ասել է . «Տվյալների գրանցումը ևս մեկ ամիս շարունակելու Իրանի կառավարության որոշումը չի հակասում իսլամական խորհրդարանում ընդունված օրենքին»: