Ռոհանի. Ամերիկացիները պետք է չեղարկեն բոլոր պատժամիջոցները, որոնք խախտում են ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i141576-Ռոհանի._Ամերիկացիները_պետք_է_չեղարկեն_բոլոր_պատժամիջոցները_որոնք_խախտում_են_ՀԳՀԾ_ն
ԻԻՀ նախագահը, եռյակ իշխանությունների ղեկարավարների համակարգման գերագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ ամերիկացիները պետք է վերացնեն բոլոր պատժամիջոցները, որոնք խախտում են ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2021 04:21 Asia/Tehran
  • Ռոհանի. Ամերիկացիները պետք է չեղարկեն բոլոր պատժամիջոցները, որոնք խախտում են ՀԳՀԾ-ն

ԻԻՀ նախագահը, եռյակ իշխանությունների ղեկարավարների համակարգման գերագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ ամերիկացիները պետք է վերացնեն բոլոր պատժամիջոցները, որոնք խախտում են ՀԳՀԾ-ն:

Երկուշաբթի օրը կայացած նիստում, Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումն ընդունելը մեծ հաղթանակ է Իրանի ժողովրդի համար: Նա նշել է. «Ամերիկացիները պետք է չեղարկեն  բոլոր պատժամիջոցները »:

Անդրադառնալով ամերիկյան պաշտոնյաների կողմից հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության ձախողման մասին խոստովանությանը, Ռոհանին ասել է. «ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների տապալման ընդունումը հերթական հաղթանակն էր Իրանի պատմության մեջ: Իրանի ժողովրդի տոկունության ու դիմադրության շնորհիվ, ամերիկացիներն այսօր ստիպված են չեղյալ համարել ՀԳՀԾ-ն խախտող բոլոր պատժամիջոցները, և դա կրկնակի հաղթանակ է Իրանի համար»: 

Նա հավելել է. «Այս հաղթանակն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի առաջնորդությամբ, Իրանի ժողովրդի համբերության և դիմադրության արդյունքն էր»: