ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններում դեռ կան մի շարք կարևոր չլուծված հարցեր
https://parstoday.ir/hy/news/iran-i141746-ՀԳՀԾ_ի_շուրջ_բանակցություններում_դեռ_կան_մի_շարք_կարևոր_չլուծված_հարցեր
Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Բոլոր բանակցող կողմերը ցանկանում են,որ Իրանի և «4+1» խմբի բանակցություններում մնացած մի շարք կարևոր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 26, 2021 18:12 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններում  դեռ կան  մի շարք կարևոր  չլուծված հարցեր

Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Բոլոր բանակցող կողմերը ցանկանում են,որ Իրանի և «4+1» խմբի բանակցություններում մնացած մի շարք կարևոր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն»:

Երեքշաբթի օրը  կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի 5-րդ փուլի ավարտին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ և Վիեննայում Իրանի բանակցող պատվիրակության նախագահ Աբբաս Արաղչին ասել է.«Բանակցություններում գրանցվել է մեծ առաջընթաց, սակայն կան մի շարք կարևոր հարցեր,որոնք դեռ չեն լուծվել»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«Քանի դեռ չեն ապահովվել Իրանի շահերը, կշարունակվեն բանակցությունները»:

Մայիսի 25-ին Վիեննայում կայացել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը, Իրանի և «4+1» խմբի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Բրիտանիա) պատվիրակությունների մասնակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետությունն  հայտարարել է, որ այն ժամանակ կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք կատարմանը , երբ  ԱՄՆ-ը գործնականում  կչեղարկի  բոլոր հակաիրանական պատժամիջոցները և դա կհաստատվի Իրանի կողմից: