Իրանը շեշտում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i141778-Իրանը_շեշտում_է_բոլոր_երկրների_տարածքային_ամբողջականությունը_հարգելու_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը շեշտում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 04:11 Asia/Tehran
  • Իրանը շեշտում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը շեշտում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը,  Բաքու և Երևան կատարած այցից հետո, չորեքշաբթի օրը Թվիթերում գրել է. «Երկու երկրների պաշտոնատար անձանց հետ խոսել եմ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային լարվածության մասին»:

Նշելով, որ Իրանը մշտապես ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը, Զարիֆը հավելել է. «Մենք ողջունում ենք երկու կողմերի (Ադրբեջանի և Հայաստանի) ղեկավարների պատրաստակամությունը՝ փոխհամաձայնության գալու կապակցությամբ»:

Բաքու կատարած այցից  հետո, ԻԻՀ ԱԳ  նախարարը չորեքշաբթի օրը ժամանել էր Երևան, որտեղ հանդիպել էր ՀՀ նախագահի, վարչապետի պաշտոնակատարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հետ: