Իրանը շեշտում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը շեշտում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Բաքու և Երևան կատարած այցից հետո, չորեքշաբթի օրը Թվիթերում գրել է. «Երկու երկրների պաշտոնատար անձանց հետ խոսել եմ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային լարվածության մասին»:
Նշելով, որ Իրանը մշտապես ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը, Զարիֆը հավելել է. «Մենք ողջունում ենք երկու կողմերի (Ադրբեջանի և Հայաստանի) ղեկավարների պատրաստակամությունը՝ փոխհամաձայնության գալու կապակցությամբ»:
Բաքու կատարած այցից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը ժամանել էր Երևան, որտեղ հանդիպել էր ՀՀ նախագահի, վարչապետի պաշտոնակատարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հետ: