Ռոհանի. Տնտեսությունը խելացի դարձնելու ծրագիրն անհրաժեշտություն է
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության տնտեսության համակարգման շտաբի 231-րդ նիստում ասել է.«Այսօր տնտեսությունը խելացի դարձնելու ծրագիրն անհրաժեշտություն է և մենք պետք է ամենայն զգուշությամբ վերաբերվենք այս հարցի իրավական և տեխնիկական պահանջներին»:
Ռոհանին հավելել է.«Պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ այս ոլորտում դինամիկ ռազմավարություն մշակելու և մակրոտնտեսության վրա դրա դերակատարության համար»:
Ընդգծելով, որ այս ոլորտում մարդկանց տեղեկացվածությունն անհրաժեշտություն է, Ռոհանին ասել է.«Անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծում գտնել կրիպտոարժույթի (թվային արժույթի տեսակ) գործունեությունն օրինականացնելու և այս ոլորտում մարդկանց կապիտալը պաշտպանելու համար: Անհրաժեշտ է նաև սահմանել համապատասխան օրենքներ»: