Ռոհանի. Իրանի նավթաքիմիական արտադրանքի վաճառքի ծավալը կրկնապատկվել է
Հունիս 09, 2021 16:24 Asia/Tehran
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանի նավթաքիմիական արտադրանքի վաճառքի ծավալը կրկնապատկվել է»:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է.«Իրանի նավթաքիմիական արտադրանքի վաճառքի ծավալն այսօր հասել է մոտ 22 միլիարդ դոլարի»:
Ռոհանին հավելել է.«Օրական 56 միլիոն լիտր բենզինի արտադրությունն այսօր հասցրել ենք 107 միլիոն լիտրի, իսկ դիզելային վառելիքի արտադրությունն 97 միլիոն լիտրից 137 միլիոն լիտրի»:
Ռոհանին նաև ասել է.«Հուսով եմ, որ առաջիկայում մենք լավ մասնակցությամբ, լավ ընտրություն կունենանք, ընտրություն, որին ժողովուրդը ակտիվ մասնակցություն կբերի և կձևավորվի ավելի ուժեղ կառավարություն, քան 11-րդ և 12-րդ կառավարությունները»:
Պիտակ