Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ին՝ կողմնակալ վերաբերմունքի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i142956-Իրանը_նախազգուշացրել_է_ՄԱԳԱՏԷ_ին_կողմնակալ_վերաբերմունքի_կապակցությամբ
Վիենայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը նախազգուշացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմնակալ վերաբերմունքի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2021 14:41 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ին՝ կողմնակալ վերաբերմունքի կապակցությամբ

Վիենայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը նախազգուշացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմնակալ վերաբերմունքի կապակցությամբ:

Հինգշաբթի օրը կայացած Կառավարիչների խորհրդի նիստում. Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Կազմակերպության լռությունը կասկածի տակ է դրել գործակալության վստահելիությունն ու անկողմնակալությունը Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային զենքի սպառնալիքի և Իրանի միջուկային օբյեկտների  նկատմամբ ահաբեկչական գործողությունների եւ դիվերսիայի վերաբերյալ:

Նա ասել է.«Միջուկային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենի վերջին զեկույցն ընդգծում է, որ Իրանի միջուկային գործունեության երաշխիքների հետ կապված խնդիր չկա»:

«Իրանի միջուկային խնդիրը դեռեւս չհիմնավորված պանդումների հիման վրա արծարծվում է ՄԱԳԱՏԷ-ում, մինչդեռ  միջուկային նյութի շեղման և ոչ խաղաղնպատակ գործունեության մասին ոչ մի փաս չի ներկայացվել».-նշել է Ղարիբաբադին:

Նրա խոսքերով. «Իրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները համապարփակ երաշխիքային համաձայնագրի հիման վրա և շարունակում է հավատարիմ մնալ դրա դրույթներին»: