Խաթիբզադե. Բայդենը պետք է հրաժարվի Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i143026-Խաթիբզադե._Բայդենը_պետք_է_հրաժարվի_Թրամփի_առավելագույն_ճնշման_ձախողված_քաղաքականությունից
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է հրաժարվի հրաժարվի Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից և չեղարկի բոլոր պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2021 04:22 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Բայդենը պետք է հրաժարվի Թրամփի առավելագույն ճնշման  ձախողված քաղաքականությունից

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է հրաժարվի հրաժարվի Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից և չեղարկի բոլոր պատժամիջոցները:

Նա գրել է. «Պատժամիջոցների ենթարկվածների ցուցակից անունները ընտրովի կերպով հանելը ոչ ՀԳՀԾ-ի բանակցություններին կօգնի և ոչ էլ կհամարվի որպես բարի կամքի ուղերձ, հատկապես եթե ուղեկցվում է տնտեսական ահաբեկչության շարունակմամբ»:

Խաթիբզադեն հավելել է. «Թրամփի հետքերով գնալու փոխարեն, Բայդենը պետք է չեղարկի պատժամիջոցները և հրաժարվի «առավելագույն ձախողման» քաղաքականությունից»:

Ջո Բայդենի կառավարությունը հայտարարել է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող  բանակցությունների միջոցով, ցանկանում է ուղի հարթել՝ ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի  համար:

Ջո Բայդենի կառավարության ​​պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, բայց մինչ այժմ հրաժարվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ համաձայնագրին վերադառնալու համար: Արդյուքնում, Վիեննայում ըթնացող բանակցությունները մինչ այժմ անարդյունավետ են եղել: