Իրանի բանակ. Մշտապես պաշտպանելու ենք երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սպառնալիքներից
https://parstoday.ir/hy/news/iran-i143146-Իրանի_բանակ._Մշտապես_պաշտպանելու_ենք_երկրի_անվտանգությունն_ու_տարածքային_ամբողջականությունը_սպառնալիքներից
ԻԻՀ բանակի հրամանատարի համակարգող տեղակալ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Մշտապես պաշտպանելու ենք երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սպառնալիքներից»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 13, 2021 14:31 Asia/Tehran
  • Իրանի բանակ. Մշտապես պաշտպանելու ենք երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սպառնալիքներից

ԻԻՀ բանակի հրամանատարի համակարգող տեղակալ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Մշտապես պաշտպանելու ենք երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սպառնալիքներից»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը,  զինվորների վերապատրաստման «Սաջադ և Սամա» անունով համակարգերի բացման արարողության ժամանակ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Բանակը, որպես ճգնաժամային իրավիճակների համար գործուն տղամարդկանց դաստիարակման օրրան, ցանկացած պայմանում իրականացնում է իր առաքելությունը»:

ԻԻՀ բանակի հրամանատարի համակարգող տեղակալը նշել է, որ այս նախագծերի մշակումը և արտադրությունն իրականացվել է տեղական մակարդակով և բանակի ուսուցման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Անդրադառնալով մարտունակության բարձրացման նշանակությանը, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Սարքավորումների արդիականացումը և մարտունակության բարձրացումը հնարավոր կլինի անհրաժեշտ դասընթացների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»: