Ռոհանի.Պատժամիջոցները և տնտեսական պատերազմը ճանաչվել են որպես լուռ հանցագործություն՝ ուղղված մարդկության դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է.«Պատժամիջոցներն ու տնտեսական պատերազմը պետք է ճանաչվեն և գրանցվեն որպես մարդկության դեմ ուղղված լուռ հանցագործություն»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում ասել է.«Անհրաժեշտ է հրապարակել տնտեսական պատերազմի պարտադրման և համապարփակ ու աննախադեպ պատժամիջոցներ կիրառողների հանցագործության փաստաթուղթը, որպեսզի ողջ աշխարհը իրազեկվի Իրանի ժողովրդի դեմ Թրամփի կառավարության հակամարդկային ոճրագործության մասին»:
Անդրադառնալով տնտեսական պատերազմի հետևանքներին և երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի և ապրուստի միջոցների վրա դրա ազդեցությանը, Ռոհանին հավելել է «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունը սովորաբար հասարակության կողմից դիտվում է պատերազմին և ռազմական բախմանը համազոր, մինչդեռ պատժամիջոցները և տնտեսական պատերազմը պետք է ճանաչել և արձանագրել որպես մարդկության դեմ ուղղված լուռ հանցագործություն»:
Իրանի նախագահը նաև ասել է. «Իրանը, որպես այս անմարդկային արարքի զոհ, աշխարհին կներկայացնի պատժամիջոցների հանցագործության փաստաթուղթը»: