Իրանը ՀՕՊ համակարգերի ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել
https://parstoday.ir/hy/news/iran-i143290-Իրանը_ՀՕՊ_համակարգերի_ոլորտում_մեծ_առաջընթաց_է_գրանցել
Իրանում Խաթամ Ալ-Անբիա ՀՕՊ համատեղ հենակետի հրամանատարը շեշտել է.«ՀՕՊ համակարգերի արդիականացման ու մասնագետների պատրաստման ոլորտներում առաջընթաց ենք ունեցել»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 15, 2021 13:25 Asia/Tehran
  • Իրանը ՀՕՊ համակարգերի ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել

Իրանում Խաթամ Ալ-Անբիա ՀՕՊ համատեղ հենակետի հրամանատարը շեշտել է.«ՀՕՊ համակարգերի արդիականացման ու մասնագետների պատրաստման ոլորտներում առաջընթաց ենք ունեցել»:

Բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն ասել է.«ՀՕՊ համակարգերը այդ թվում հայտնաբերման, բախման, գործողության և հավաքման և էլեկտրոնային պատերազմի համակարգերը օրվա կարիքներին համապատասխան արդիականացվել են»:

 Գեներալ Ռահիմզադեն հավելել է.«Երկրի ՀՕՊ համակարգերի կողմից իրականացվող գործերից մեկը տարածաշրջանում բոլոր անցուդարձերի դիտարկումն է, որից հետո տարածաշրջանի սպառնալիքներին համապատասխան նախապատրաստվում ու արդիականացվում են օդային պաշտպանական համակարգերը»:

Խաթամ Ալ-Անբիա ՀՕՊ համատեղ հենակետի հրամանատարն ասել է.«Օգտվելով իրանցի երիտասադ մտավորականների ու գիտնականների կարողություններից,  պատժամիջոցների պայմաններում արտադրվում են ամենաճշգրիտ հրթիռային ու ռադարային համակարգերը»: