Ռոհանին, Ղալիբաֆը և Պուտինը շնորհավորել են Իրանի նորընտիր նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i143620-Ռոհանին_Ղալիբաֆը_և_Պուտինը_շնորհավորել_են_Իրանի_նորընտիր_նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը իր հղած ուղերձում շնորհավորելով Սեյեդ Էբրահիմ Ռեյիսիի հաղթանակը Իրանի 13-րդ նախագահական ընտրություններում նշել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2021 14:33 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը իր հղած ուղերձում շնորհավորելով Սեյեդ Էբրահիմ Ռեյիսիի հաղթանակը Իրանի 13-րդ նախագահական ընտրություններում նշել է.

«Անկասկած, նյութական և հոգևոր բոլոր հնարավորությունների օգտագործումը և կազմակերպչական հնարավորությունները կօգնեն լուծել խնդիրները և հասնել ժողովրդական պահանջներին և Իսլամական Հանրապետության սուրբ համակարգի իդեալներին ներքին և արտաքին ասպարեզներում»:

Իրանի իսլամական խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իրանի ժողովրդի նորընտիր նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է. «Գործադիր և օրենսդիր իշխանության համագործակցումը հեղափոխական և ջիհադիստական ​​կառավարման նոր հնարավորություն է ստեղծում ժողովրդի խնդիրները լուծելու համար»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էբրահիմ Ռեիսիին Իրանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ այս բարձր պաշտոնում հիմնական գործունեությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը և միջազգային ասպարեզում փոխգործակցությանը: