Հայտարարվել են Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i143624-Հայտարարվել_են_Իրանի_նախագահական_ընտրությունների_վերջնական_արդյունքները
Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ընտրվել է Իրանի 8-րդ նախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2021 14:38 Asia/Tehran

Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ընտրվել է Իրանի 8-րդ նախագահ:

Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է.«Իրանի 13-րդ նախագահական ընտրություններին մասնակցել է 28 միլիոն 933 հազար չորս մարդ»:

Նշելով,որ ընտրողների 48.8 տոկոսը մասնակցել է ընտրություններին, Ռահմանի Ֆազլին հավելել է.«Սեյեդ Էբրահիմ  Ռեիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17 միլիոն 926 հազար 345  ձայն:»:

Իրանի ՆԳ նախարարն ասել է.«Մոհսեն Ռեզային հավաքել է  3 մլն 412 հազար  712 ձայն,  Աբդոլնասեր Հեմաթին ստացել է ավելի քան 2 մլն 427 հազար 201 ձայն,  Սեյեդ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին ստացել է  999 հազար 718  ձայն»: