Իրանում նշում են նախագահական ընտրություններում Ռեիսիի հաղթանակը
1400թ. նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի սխրալի մասնակցության շնորհիվ, իսլամական Իրանի ցանկացած կետում ծածանվում է Իրանի դրոշը:
13-րդ շրջանի նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի ներկայությունը ամուր հարված էր թշնամիներին և հուսախաբ դարձրեց նրանց:
Իրանի տարբեր խավերի ներկայացուցիչներ, այդ թվում երիտասարդներ, կանայք ու տղամարդիկ, Իրանի դրոշը ծածանելով և ընտրյալ նախագահ Ռեիսիի պատկերները կրելով, նշել են ընտրություններում նրա հաղթանակը:
Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ընտրվել է Իրանի 8-րդ նախագահ:
Սեյեդ Էբրահիմ Ռեիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17 միլիոն 926 հազար 345 ձայն: