«Փոքրիկ Իրան» ազգային այգին՝ Իրանի էթնիկ խմբերի և զբոսաշրջության խորհրդանշական կենտրոն
https://parstoday.ir/hy/news/iran-i143702-Փոքրիկ_Իրան_ազգային_այգին_Իրանի_էթնիկ_խմբերի_և_զբոսաշրջության_խորհրդանշական_կենտրոն
Թեհրանի արևմուտքում գտնվող Քյարաջ քաղաքի «Փոքրիկ Իրան» ազգային այգին Իրանի էթնիկ խմբերի և զբոսաշրջության խորհրդանշական կենտրոնն է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 20, 2021 13:24 Asia/Tehran

Թեհրանի արևմուտքում գտնվող Քյարաջ քաղաքի «Փոքրիկ Իրան» ազգային այգին Իրանի էթնիկ խմբերի և զբոսաշրջության խորհրդանշական կենտրոնն է:

«Փոքրիկ Իրան» ազգային այգում ցուցադրվել են Իրանի մշակութային ու գրական անվանի դեմքերի և տեսարժան վայրերի խորհրդանիշները:

Այս զբոսայգին հյուրընկալում է Իրանի 12 կարևոր մշակութային և զբոսաշրջային տարածքներ, այդ թվում ՝ Բախտիարի ցեղի սև վրանները, Քերմանի Բամ միջնաբերդը, Աբյանե գյուղը, Արդաբիլ Շահսավան գյուղը, Թավրիզի Կանդովանը, Յազդի Աբանբարը, Ղազվինի Սաադ Ալ-Սալթանայի շուկան, Հարավային Խորասանի հողմաղացը և զբոսաշրջային այլ տարածքներ:

«Փոքրիկ Իրան» ազգային այգին արվեստի գլուխգործոց է ժամանակակից զբոսայգիների կառուցման ոլորտում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է որպես իրանական մշակույթի առաջին զբոսայգի:

Այդ զբոսայգու կառուցման նպատակն է զբոսաշրջիկները մեկ տեղում  տեսնեն իրանական ցեղերի և Իրանի մշակութային ու տուրիստական գրավչությունների խորհրդանիշնեը: