«Փոքրիկ Իրան» ազգային այգին՝ Իրանի էթնիկ խմբերի և զբոսաշրջության խորհրդանշական կենտրոն
Թեհրանի արևմուտքում գտնվող Քյարաջ քաղաքի «Փոքրիկ Իրան» ազգային այգին Իրանի էթնիկ խմբերի և զբոսաշրջության խորհրդանշական կենտրոնն է:
«Փոքրիկ Իրան» ազգային այգում ցուցադրվել են Իրանի մշակութային ու գրական անվանի դեմքերի և տեսարժան վայրերի խորհրդանիշները:
Այս զբոսայգին հյուրընկալում է Իրանի 12 կարևոր մշակութային և զբոսաշրջային տարածքներ, այդ թվում ՝ Բախտիարի ցեղի սև վրանները, Քերմանի Բամ միջնաբերդը, Աբյանե գյուղը, Արդաբիլ Շահսավան գյուղը, Թավրիզի Կանդովանը, Յազդի Աբանբարը, Ղազվինի Սաադ Ալ-Սալթանայի շուկան, Հարավային Խորասանի հողմաղացը և զբոսաշրջային այլ տարածքներ:
«Փոքրիկ Իրան» ազգային այգին արվեստի գլուխգործոց է ժամանակակից զբոսայգիների կառուցման ոլորտում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է որպես իրանական մշակույթի առաջին զբոսայգի:
Այդ զբոսայգու կառուցման նպատակն է զբոսաշրջիկները մեկ տեղում տեսնեն իրանական ցեղերի և Իրանի մշակութային ու տուրիստական գրավչությունների խորհրդանիշնեը: