Շնորհավորանք՝ շիաների ութերորդ իմամի ծննդյան օրվա կապակցությամբ
Հունիս 22, 2021 04:35 Asia/Tehran
Հունիսի 22-ին շիաների ութերորդ իմամ, Ալի Էբն Մուսա ալ-Ռեզայի ծննդյան օրն է:
Իմամ Ռեզայի վեհանձնությունը հայտնի էր բոլորին: Այնտեղ, որտեղ խոսվում էր Հաշեմյանների, Ալավյանների ու Ֆաթեմյանների վեհության մասին, նրան էին ճանաչում որպես այդ ողջ ժառանգության սրբության, քաջության ու վեհության ժառանգ:
Աշխարհի շիաների ութերորդ իմամի մասին նաև ասվում է, որ իր ժամանակներում նրանից ավելի իամստուն ուրիշը չկար:
Իմամ Ռեզայի դամբարանը գտնվում է Իրանի Մաշհադ քաղաքում:
Իրանի ռադիոհեռուստատեսության կամակերպությունն աշխարհի բոլոր մուսուլմաններին շնորհավորում է աշխարհի շիաների ութերորդ իմամի ծննդյան օրվա կապակցությամբ: