Իրանում սեփական գիտահենք արտադրանքի միջոցով իրականացվել է ռոբոտով առաջին հեռավոր վիրահատությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i143990-Իրանում_սեփական_գիտահենք_արտադրանքի_միջոցով_իրականացվել_է_ռոբոտով_առաջին_հեռավոր_վիրահատությունը
Իրանում կատարվել է ռոբոտի կիրառմամբ առաջին հեռավոր վիրահատությունը: Վիրահատությունն իրկանացվել է շան վրա, «Սինա» մասնագիտացված հիվանդանոցում, համանուն վիրաբույժ ռոբոտի միջոցով:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 23, 2021 13:18 Asia/Tehran

Իրանում կատարվել է ռոբոտի կիրառմամբ առաջին հեռավոր վիրահատությունը: Վիրահատությունն իրկանացվել է շան վրա, «Սինա» մասնագիտացված հիվանդանոցում, համանուն վիրաբույժ ռոբոտի միջոցով:

 ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, Սինա հիվանդանոցում գտնվող շան վիրահատությունն իրականացվել է լուսահոգի Իմամ Խոմեյնու անվան հիվանդանոցից:  Վազեկտոմիայի վիրահատությունն իրականացվել է  արբանյակային միացմամբ կառավարվող վիրաբուժական ռոբոտի միջոցով: Երկու հիվանդանոցների տարածությունը յոթ կիլոմետր է:

Սինա վիրաբույժ ռոբոտն անվանակոչվել է  իրանցի գիտնական Աբու Ալի Սինայի (Ավիցեննա) անունով: Ռռոբոտը  նախագծվել է  ԱՄՆ-ում  պատրաստված  Դավինչի ռոբոտի օրինակով: 

Այն իրենից ներկայացնում է վիրաբուժության  համար նախատեսված արդիական համակարգ, որը երկու ռոբոտացված թևերի  ու մոնիտորի միջոցով իրականացնում է  վիրահատությունը:

Ռոբոտն ունի մեկ վիրաբուժական կոնսոլ, որի հետեւում  կանգնած է վիրաբույժը: Նա երկու ռոբոտացված թևերի օգտագործմամբ ի վիճակի է վերահսկել և  ուղղորդել վիրահատությունը: