Կայացել է Բաղիաթոլլահ համալսարանի կողմից արտադրված ռեկոբինացված պատվաստանյութի շնորհանդեսը
Հունիս 27, 2021 07:42 Asia/Tehran
Կայացել է Բաղիաթոլլահ համալսարանի կողմից արտադրված ռեկոբինացված պատվաստանյութի շնորհանդեսը:
Կիրակի օրը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամիի և Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի ներկայությամբ, կայացել է Բաղիաթոլլահ համալսարանի կողմից արտադրված «Նուրա» ռեկոբինացված պատվաստանյութի շնորհանդեսը և մեկնարկել է պատվաստանյութի կլինիկական փորձարկման գործընթացը:
Միջոցառման ժամանակ, Բաղիաթոլլահ համալսարանի ռեկտոր և այդ պատվաստանյութի արտադրման նախագծի տնօրեն Հասան Աբոլղասեմին ասել է.«Նուրա ռեկոմբինացված պատվաստանյութը Իրանում արտադրվող մի քանի կենսաբանական դեղամիջոցների խորհրդանիշն է»:
Նուրա պատվաստանյութն ունի շատ քիչ կողմնակի բարդություններ և մեծ ազդեցություն: