ԱՄՆ-ն Իրանից ավելի շատ ունի ՀԳՀԾ-ի կարիքը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հայտարարել է, որ ամերիկացիներին ՀԳՀԾ-ն ավելի շատ է պետք, քան Իրանին:
Մահմուդ Աբբասզադե Մեշկինին, կիրակի օրը Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Իրանի հարցերով ԱՄն-ի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը դիվանագիտական քայլ լինելուց առավել, հոգեբանական պատերազմ է՝ ավելի շատ միավորներ ստանալու նպատակով»
Նա հավելել է. «Եթե Իրանը գործի Միացյալ Նահանգների տրամաբանության համաձայն, Վիեննայի վբանակցություններում իր շահերը չապահովելու դեպքում, Թեհրանը կլքի բանակցությունների սեղանը»
Աբբասզադե Մեշկինին նշել է «Իրանի իսլամական հանրապետությունը ներկա է Վիեննայի բանակցություններին ՝ իր ազգային շահերն ապահովելու համար, և եթե ստորագրի որևէ համաձայնագիր, դա կանի իր ազգային շահերի շրջանակներում»: