Իրանի Լիղվան գյուղը ճանաչվել է համաշխարհային հռչակ ունեցող պանրի մայրաքաղաք
Լիղվանը՝ աստիճանավոր ճարտարապետությամբ պատմական գյուղ է, որը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքից 36 կմ հեռավորության վրա:
Պատմական Լիղվան գյուղը հայտնի է որպես «դրախտի հովիտ» և գեղեցիկ բնության, հաճելի կլիմայի, աղբյուրների և ծառերի շնորհիվ, համարվում է զբոսաշրջային ամենագրավիչ ուղղություններից մեկը: Սակայն Լիղվանի համբավը պայմանավորված է հիմնականում Իրանի լավագույն համեղ պանիրներից մեկի արտադրությամբ:
Լիղվան պանիրն Իրանի և աշխարհի ամենահայտնի ավանդական պանիրներից մեկն է և հայտնի է որպես Իրանի ազերիների սպիտակ պանիր: Իրանի ժողովրդի շրջանում շատ սիրված լինելուց բացի, լիղվան պանիրն արտահանվում է նաև Ասիայի, Պարսից ծոցի հարավային ափերի և եվրոպական երկրներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio