Իրանահայ ֆերմերը գործադրել է մակրո ոռոգման նոր ծրագիր
https://parstoday.ir/hy/news/iran-i144356-Իրանահայ_ֆերմերը_գործադրել_է_մակրո_ոռոգման_նոր_ծրագիր
Իրանի Բուին Միանդաշտ քաղաքի Զարնեհ գյուղում բնակվող հայ ֆերմերը ներկայացվել է Սպահան նահանգում անձրևային ոռոգում իրականացնող օրինակելի գյուղատնտես:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 13:24 Asia/Tehran

Իրանի Բուին Միանդաշտ քաղաքի Զարնեհ գյուղում բնակվող հայ ֆերմերը ներկայացվել է Սպահան նահանգում անձրևային ոռոգում իրականացնող օրինակելի գյուղատնտես:

Բուին Միանդաշտի գյուղատնտեսական ջիհադի կազմակերպությունը նշելով, որ քաղաքի ընդհանուր 11000 հա հողատարածքի ավելի քան 65 տոկոսը հագեցած է ոռոգման նոր համակարգերով, հայտարարել է. «Ամենամեծ նախագիծը, որն ունի 420 հա տարածք, իրականացվել է Իրանում հայազգի ֆերմեր Ջանի Նազարյանի ջանքերով»:

Կառավարությունը դրամաշնորհներ է տրամադրել իրանահայ  քաղաքացուն այս ծրագիրն իրականացնելու համար:

 Բուին Միանդաշտի ջրի և հողի փորձագետ Սառա Մոհամադին ասել է.«Այս ծրագրի իրագործման հետևանքով մշակվող տարածքը 100 հեկտարից դարձել է 420 հա և բացի ոռոգման արդյունավետության 70 տոկոս աճից, արտադրությունը մեկ միավորի տարածքի համար կրկնապատկվել է»: