Երաշխիքներ և ստուգումներ, երկու կարևոր կետ՝ ՀԳՀԾ-ի վերականգնման համար
ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է. «Միացյալ Նահանգների կողմից երաշխիքներ տրամադրելու և Իրանի կողմից ստուգումներ անցկացնելու հարցերը ՀԳՀԾ-ի վերականգման կարևոր կետերն են»:
Մոհամեդ Վաաեզին լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան IranPress- ի այն հարցին, թե Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ՀԳՀԾ վերականգնմանի հարցում դեռ կան լուրջ տարաձայնություններ, ասել է.«Կարեւոր հարցերից մեկը ԱՄՆ-ի երաշխավորությունն է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք տեղի ունեցածը չի կրկնվի»:
Վաեզին ընդգծել է. «Միացյալ Նահանգներից երաշխիքներ պահանջելն Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքն է, և այդ կարևոր հարցն ընդգծվել է ՀԳՀԾ-ի վերակենդանացնելու Վիեննայի բանակցությունների առաջին օրվանից»:
Նա հավելել է. «Իրանը չի լինի մի պայմանագրի կողմ, որի հետ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան պատահել և այդ պատճառով անհրաժեշտ է, որ ԱՄՆ կառավարությունը երաշխիք ներկայացնի, որ դուրս չի գալու միջուկային պայմանագրից»: