Իրանի բանակի ծովուժի հրամանատար. Արտատարածաշրջանային երկրների նավերը պետք է հեռանան Պարսից ծոցից
https://parstoday.ir/hy/news/iran-i144538-Իրանի_բանակի_ծովուժի_հրամանատար._Արտատարածաշրջանային_երկրների_նավերը_պետք_է_հեռանան_Պարսից_ծոցից
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է.«ԱՄՆ-ի և Եվրամիության նավերը պետք է հեռանան Պարսից ծոցից և Օման ծովից»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 30, 2021 14:37 Asia/Tehran
  • Իրանի բանակի ծովուժի հրամանատար. Արտատարածաշրջանային երկրների նավերը պետք է հեռանան Պարսից ծոցից

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է.«ԱՄՆ-ի և Եվրամիության նավերը պետք է հեռանան Պարսից ծոցից և Օման ծովից»:

Հարավային Հնդկական օվկիանոսում գտնվող Ռեյունիոն կղզում ընթացող  IONS համաժողովի շրջանակներում Ֆրանսիայի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ՝ Վենդայրի հետ հանդիպման ժամանակ Դերծովակալ Հոսեյն Խանզադին ասել է.«Արևմտյան Ասիայում արտատարածաշրջանային  ուժերի ներկայությունը, և անվտանգության անցանկալի դասավորումները, չեն ամրապնդում հավաքական անվտանգությունը, ուստի  պետք է կասեցնել այն»:

Ծովակալ Վենդայրն ասել է.«Ֆրանսիայի և Եվրոպայի մոտեցումը տարածաշրջանում  հավասարակշռության պահպանումն է, և վերջին երկու տարիներին Ֆրանսիան և Եվրոպան հանդես են եկել հավասարակշռված դիրքորոշմամբ ,որն ուղեկցվել է  երկխոսությամբ»:

ԻԻՀ բանակի ծովուժը 2018 թվականից ի վեր նախագահում է  IONS-ը և նախատեսված է այդ պատասխանատվությունը փոխանցել Ֆրանսիայի ծովուժին:

IONS-ը (Indian Ocean Naval Symposium) Հնդկական օվկիանոսի մերձափնյա երկրների ռազմածովային հրամանատարների համաժողովն է,որն ունի 24 մշտական  և 8 դիտորդ անդամներ: