1988 թ. ԱՄՆ հրթիռային հարվածի հետևանքով նահատակված 290 ուղևորների հիշատակին
https://parstoday.ir/hy/news/iran-i144736-1988_թ._ԱՄՆ_հրթիռային_հարվածի_հետևանքով_նահատակված_290_ուղևորների_հիշատակին
2021 թ. Հուլիսի 3-ին,   ամերիկյան «U.S.S. Vincennes» հածանավից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով  իրանական Airbus ուղևորատար ինքնաթիռի կործանման տարելիցն է: Իրանական «Iran Air» ավիաընկերության A300B2-203 ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Դուբայ չվերթը Բանդար-Աբբաս կանգառով։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 03, 2021 07:23 Asia/Tehran

2021 թ. Հուլիսի 3-ին,   ամերիկյան «U.S.S. Vincennes» հածանավից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով  իրանական Airbus ուղևորատար ինքնաթիռի կործանման տարելիցն է: Իրանական «Iran Air» ավիաընկերության A300B2-203 ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Դուբայ չվերթը Բանդար-Աբբաս կանգառով։

 1988-ի հուլիսի 3-ին, ամերիկյան «U.S.S. Vincennes» հածանավից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով կործանված իրանական ինքնաթիռի  բոլոր 290 ուղևորները, այդ թվում `66 երեխա և 53 կին, զոհվեցին: Վթարից հետո ամերիկյան պաշտոնյաները փորձեցին թշնամական այս քայլը որպես նույնականացման սխալ ներկայացնել, բայց վերոնյշալ ռազմանավը հագեցած էր ամենաառաջատար ռադարային և համակարգչային համակարգերով: Ուստի պարզ է, որ սխալի հավանականություն չէր կարող լինել և այդ գործողությունը լիովին թշնամական էր: Ավելի ուշ, ամերիկյան կառավարությունն ավելի մեծ զայրույթ պատճառեց  զոհերի ընտանիքներին՝ պարգևատրելով  ոճրագործներին:

Այսօր զոհերի ընտանիքները և պաշտոնատար անձինք հավաքվել են Պարսից ծոցում օդանավի կործանման վայրում և ծաղիկներ խոնարհելով,  հարգել այս անմարդկային ոճրագործության զոհերի հիշատակը: