1988 թ. ԱՄՆ հրթիռային հարվածի հետևանքով նահատակված 290 ուղևորների հիշատակին
2021 թ. Հուլիսի 3-ին, ամերիկյան «U.S.S. Vincennes» հածանավից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով իրանական Airbus ուղևորատար ինքնաթիռի կործանման տարելիցն է: Իրանական «Iran Air» ավիաընկերության A300B2-203 ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Դուբայ չվերթը Բանդար-Աբբաս կանգառով։
1988-ի հուլիսի 3-ին, ամերիկյան «U.S.S. Vincennes» հածանավից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով կործանված իրանական ինքնաթիռի բոլոր 290 ուղևորները, այդ թվում `66 երեխա և 53 կին, զոհվեցին: Վթարից հետո ամերիկյան պաշտոնյաները փորձեցին թշնամական այս քայլը որպես նույնականացման սխալ ներկայացնել, բայց վերոնյշալ ռազմանավը հագեցած էր ամենաառաջատար ռադարային և համակարգչային համակարգերով: Ուստի պարզ է, որ սխալի հավանականություն չէր կարող լինել և այդ գործողությունը լիովին թշնամական էր: Ավելի ուշ, ամերիկյան կառավարությունն ավելի մեծ զայրույթ պատճառեց զոհերի ընտանիքներին՝ պարգևատրելով ոճրագործներին:
Այսօր զոհերի ընտանիքները և պաշտոնատար անձինք հավաքվել են Պարսից ծոցում օդանավի կործանման վայրում և ծաղիկներ խոնարհելով, հարգել այս անմարդկային ոճրագործության զոհերի հիշատակը: