Իրանի նորընտիր նախագահը պատասխանել է Պուտինի շնորհավորական ուղերձին
Մոսկվայում Իրանի դեսպանը, Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձին Իրանի նորընտիր նախագահի գրավոր պատասխանը փոխանցել է Ռուսաստանի նախագահին:
Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Կազեմ Ջալալին, երեքշաբթի օրը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ օգնական Անդրեյ Ֆորսենկոյի հետ և նրան փոխանցել Իրանի նորընտիր նախագահի գրավոր պատասխանը՝ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձին:
Հանդիպման ընթացքում, Ջալալին հույս է հայտնել, որ ԻԻՀ նոր նախագահի պաշտոնավարման ժամանակաշրջանը կլինի Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության աճի և բարգավաճման նոր շրջան:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ համաշխարհային բարդ իրավիճակում Իրան-Ռուսաստան հարաբերությունների խստացումն անխուսափելի անհրաժեշտություն է, հավելելով. «Վստահ եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության կայունությունն ու անկախությունը մոդել է շատ երկրների համար, իսկ Իրանը աշխարհի ամենաանկախ երկրներից մեկն է»:
Վլադիմիր Պուտինը առաջին արտասահմանցի պաշտոնյան էր, ով շնորհավորեց Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին՝ Իրանի 13-րդ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահն անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի միջև բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններին և հույս հայտնել, որ այս ժամանակահատվածում երկկողմ համագործակցությունը կզարգանա: