Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար. «Պարսից ծոցի դելֆինները» տեղակայվել են Հորմուզի նեղուցում
https://parstoday.ir/hy/news/daily_news-i245330-Իրանի_ռազմածովային_ուժերի_հրամանատար._Պարսից_ծոցի_դելֆինները_տեղակայվել_են_Հորմուզի_նեղուցում
ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Հորմուզի նեղուցում իրանական թեթև սուզանավերի տեղակայման մասին՝ նշելով, որ այդ նավերը լիովին պատրաստ են իրականացնել օպերատիվ և պաշտպանական առաքելություններ:
(last modified 2026-05-10T08:55:07+00:00 )
Մայիս 10, 2026 11:24 Asia/Tehran
  • Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար. «Պարսից ծոցի դելֆինները» տեղակայվել են Հորմուզի նեղուցում

ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Հորմուզի նեղուցում իրանական թեթև սուզանավերի տեղակայման մասին՝ նշելով, որ այդ նավերը լիովին պատրաստ են իրականացնել օպերատիվ և պաշտպանական առաքելություններ:

 Կոնտրադմիրալ Շահրամ Իրանին ասել է, որ իրանական արտադրության թեթև սուզանավերը տեղակայվել են Հորմուզի նեղուցի ջրերում և պատրաստ վիճակում են՝ համապատասխան սպառնալիքներին և օպերատիվ կարիքներին արձագանքելու և թշնամական նավերը խոցելու համար:

 Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է, որ այս սուզանավերը, որոնք ռազմածովային ուժերի շրջանում հայտնի են որպես «Պարսից ծոցի դելֆիններ», դուրս են եկել Հորմուզի նեղուց «Դենա ռազմանավի նահատակներ» անվանումով գործողության ընթացքում և զորավարժություններից հետո վերադարձել են խորքը՝ առաքելությունը շարունակելու համար:

 Նա ընդգծել է, որ այս միջոցառումները ձեռնարկվել են Իրանի ծովային պաշտպանության հզորությունը ցուցադրելու համար: