ԻՀՊԿ ցամաքային ուժերը համալրվել են ժամանակակից պաշտպանական զենքով և սարքավորումներով
https://parstoday.ir/hy/news/iran-i145062-ԻՀՊԿ_ցամաքային_ուժերը_համալրվել_են_ժամանակակից_պաշտպանական_զենքով_և_սարքավորումներով
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ ԻՀՊԿ ցամաքային ուժերիը համալրվել են ժամանակակից զենքով ու պաշտպանական տեխնիկայով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 07:26 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ ԻՀՊԿ ցամաքային ուժերիը համալրվել են ժամանակակից զենքով ու պաշտպանական տեխնիկայով:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման,  չորեքշաբթի օրը, ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատար  գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի և մի խումբ հրամանատարների, պաշտոնատար անձանց մասնակցությամբ, ԻՀՊԿ ցամաքային ուժերը համալրվել են ժամանակակից պաշտպանական զենքով և սարքավորումներով:

ԻՀՊԿ ցամաքային ուժերը համալրվել են նոր սերնդի կետային հրթիռներով, հակատանկային   հրթիռային համակարգերով, ճշգրիտ ղեկավարվող   հրթիռներով, հարձակողական ուղղաթիռներով, հետախուզությական, հեռահար թռիչքի հնարավորությամբ մարտական, հետախուզական և ինքնասպան անօդաչու թռչող սարքերով: