Իրանի բանակի հրամանատար.Պաշտպանական տեխնիկայի կառուցման ոլորտում բանակն ինքնաբավ է
https://parstoday.ir/hy/news/iran-i145194-Իրանի_բանակի_հրամանատար.Պաշտպանական_տեխնիկայի_կառուցման_ոլորտում_բանակն_ինքնաբավ_է
ԻԻՀ բանակի հրամանատարը հայտարարել է, որ պաշտպանական տեխնիկայի կառուցման ոլորտում բանակն ինքնաբավ է:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 08, 2021 07:29 Asia/Tehran
  • Իրանի բանակի հրամանատար.Պաշտպանական տեխնիկայի կառուցման ոլորտում բանակն ինքնաբավ է

ԻԻՀ բանակի հրամանատարը հայտարարել է, որ պաշտպանական տեխնիկայի կառուցման ոլորտում բանակն ինքնաբավ է:

Բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին, անդրադառնալով բանակի կողմից անհրաժեշտ սարքավորումներ նախագծելու և արտադրելու կարողությանն ասել է. «Սպառազինության ոլորտում մենք հասել ենք կարողությունների այն մակարդակին, որ որևէ երկրից կախվածություն չունենք»:

Նա նշել է, որ անհրաժեշտ սարքավորումների նախագծման և արտադրության ոլորտում բանակի ցամաքային ուժերը հասել են ինքնաբավության, հավելելով. «Ինքնաբավության շարժումը միշտ եղել է զինված ուժերի գերագույն հրամանատարի ուշադրության կենտրոնում, իսկ ցամաքային ուժերը կարողացել են ցանկալի հաջողությունների հասնել այս հարցում»:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարը նշել է. «Պաշտպանական ոլորտում մենք արտաքին կախվածություն չունենք և սարքավորումներն ինքներս ենք նախագծում և կառուցում»: