Իրանցի դիվանագետ. ԱՄՆ միակողմանի գործողությունների պայմաններում զարգացման ամսին հայտարարությունն անհիմն կարգախոս է
ՄԱԿ-ում Իրանի դիվանագետը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների միակողմանի և անօրինական գործողությունները և այդ քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության պասիվությունը զարգացման վերաբերյալ հայտարարությունը վերածել են անհիմն կարգախոսիի:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի առաքելության խորհրդական Ալի Հաջի Լարին, ուրբաթ օրը կայացածՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) նիստում հայտարարել է. «ԱՄՆ-ի միակողմանի հարկադրական գործողությունները, ներառյալ զարգացող երկրների նկատմամբ անօրինական անօրինական պատժամիջոցների կիրառումը և մյուս կողմից միջազգային հանրության անգործությունը, կայուն զարգացման մասին կարգախոսի իմաստն աղավաղել են այն դարձնելով «որևէ մեկը չպետք է մնա զարգացումից» ծիծաղելի ու անիմաստ կարգախոսի»:
Նա նշել է. «Կարգախոսը «ԴՆԹ»է և զարգացման հիմքը: Իսկ առանց դրա իրագործման, երկրների զարգացումը խթանելու ցանկացած ծրագիր ավելի շատ կատակ է հիշեցնում»:
ՄԱԿ-ում իրանական պատվիրակության խորհրդականը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել զարգացող երկրների դեմ կիրառված անօրինական պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ, ընդգծելով, որ զարգացման իրավունքը մարդու անքակտելի իրավունքն է: